Դաշնամուր Bluthner

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Ստեղնային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դաշնամուր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Bluthner ֆիրմայի դաշնամուր, ոչ մեծ, համերգային: Վերջնամասը նեղ, երկար: Ոտնակները քնարի տեսքով: Նոտակալը փորագրված զարդանախշերով: Շագանակագույն, լաքապատ, տեղ-տեղ լաքը սևացած է: Թամար Թումանյանի վկայությամբ, դաշնամուրը ձեռք է բերել բանաստեղծը 1917 թ.դստեր՝ Անուշի համար: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ակտ N 135, 20/VII-1968 թ.: Վարպետ՝  Բլյուտներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  փայտ, մետաղ, լաք Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  175 Բարձրություն (սմ)՝  94 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  555 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 544