Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եռանկյունաձև, տափակ շեղբով, վերջինիս վրայով անցնում են երկու զույգ ակոսներ, որոնք կենտրոնում մոտենում են միմյանց, ակոսների արանքով անցնում է ուղղաձիգ զիգզագաձև նախշ: Միաձույլ խողովակաձև բռնակն ավարտվում է կիսագնդաձև ծակոտեն գլխիկով: Երկարություն (սմ)՝  ընդհ.՝ 32, շեղբի՝ 22 Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, հյուսիսային պարսպապատի մուտքի ստորին միջնադարյան շերտ, գյուղամեջ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. I հ. հազ. II կես Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1966թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1230/101 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-39