Դասական վիշապագորգ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտը բաժանված է շեղանկյունների` երեք-երկու-երեք-երկու հաջորդականությամբ, որոնք պարունակում են երկրաչափականացված բուսանախշեր և կենդանապատկերներ: Վիշապապատկերները պատկերված են երկրորդ շարքի շեղանկյուններում և ոչ ամբողջական կրկնվում են վերջին` վեցերորդ շարքում: Միաեղջյուր թագակիր վիշապների փղոսկրագույն մարմինները հարդարված են կետանախշերով և բուսանախշերով: Չորրորդ շարքի շեղանկյունները պարունակում են վիշապի և փյունիկի մենամարտը պատկերող տեսարանը: Գորգն ունի 3 եզրագոտի. կենտրոնական լայն եզրագոտին հարդարված է փղոսկրագույն քառակուսիների մեջ ամփոփված խաչահիմք ծաղկանախշերով և քառակուսիներն իրար միացնող Տ-աձև և բուսական հորինվածքներով:Երկու նեղ զարդագոտիները` արտաքինը կարմիր հիմնագույնով, ներքինը` դեղին, հարդարված են ալիքաձև ժապավենով: Լայնություն (սմ)՝  257 Երկարություն (սմ)՝  530 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-18-րդ դդ. Նվիրատու՝  Գևորգ Բաքրջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7013 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3087