Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Բնօրինակի անվանում՝  «Ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղահայաց կոմպոզիցիան տեղադրված է եռանկյունաձև, անկյունները կլորացված պատվանդանին: Վերևի անկյունում կնոջ դեմք է՝ մտախոհ արտահայտությամբ: Նրանից ներքև երկու երեխաներ են , ովքեր մի ձեռքով գրկել են մորը, մյուսով՝ բռնել իրենց մեջտեղում գտնվող ծառից: Բոլորի մարմինների, ոտքերի և ձեռքերի մակերեսները հարթ են, իսկ մազերն ու հագուստը՝ փորագրված, հիշեցնում են ձկան թեփուկները: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Նյութը՝  էբոնիտ Բարձրություն (սմ)՝  37 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/17 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7