Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Բնօրինակի անվանում՝  «Ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եռանկյունաձև փայտի վրա քանդակված բազմաֆիգուր կոմպոզիցիա է՝ «կենաց ծառ»: Կոմպոզիցիայի կենտրոնը անցնում է անկյան վրայով: Պարույրաձև տեղադրված են նստած երեխաների ֆիգուրները՝ մեծ գլուխներով, հայացքները ուղղված վերև՝ դեպի մայրը: Գլուխները, լայն մեջքերը հակադրվում են երկարացված բարակ ձեռքերին և ուսերին: Կոմպոզիցիան պսակում է մոր գլուխը՝ լայն դեմքով, իրար մոտ տեղադրված կլոր աչքերով, նուրբ քթով, կիսաբաց բերանով: Շրթունքների անկյունները քիչ ցածր են ուղղված: Ֆիգուրների մազերն և հագուստը փորագրված են և նման են ձկան թեփուկների, իսկ մնացած մասերն ունեն հարթ և փայլուն մակերես: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Նյութը՝  էբոնիտե փայտ Բարձրություն (սմ)՝  55 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7