Դեկորատիվ կոմպոզիցիա «Ընտանիք»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղահայաց բազմաֆիգուր կոմպոզիցիան ամրացված է լայն կլորավուն գալարազարդված պատվանդանին: Կոմպոզիցիա են կազմում մի քանի շարք տեղադրված նստած, կիսանստած, պառկած, կանգնած իրար պահող երեխաների ֆիգուրներից:Վերևում գտնվում են ամենափոքրերը: Վերևի մի կողմում գտնվում է մայրը: Նրա դեմքը երկարավուն է, մեծ կլոր աչքերով, հաստ շրթունքներով, տափակ քթով, փոքրիկ ճակատով և բարձր սանրվածքով: Նա մի ձեռքով պահում է երեխային: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Նյութը՝  փայտ (էբոնիտ) Բարձրություն (սմ)՝  57 Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7