Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Բնօրինակի անվանում՝  «Ընտանիք» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիան հիշեցնում է ծառ և բաղկացած է 2 իրար հետ միացրած մասերից, որոնք գտնվում են մեկ ելուստավոր պատվանդանի վրա: Կենտրոնական տեղն են զբաղեցնում իրար մեջքով կանգնած հոր և մոր ֆիգուրները: Հոր գլուխը քիչ բարձր է, նուրբ, ձգված դիմագծերով, հարթ կտրված ծնոտով, լայն ճակատով, ճկված քթով բարձրացրած ռունգերով, լայն բերանով և հաստ շուրթերով: Ճակատի տակ երևում են կիսախուփ կոպեր: Մոր դեմքն ավելի արտահայտիչ է: Ներքևում գտնվում են 2 շարքերով նստած երեխաների ֆիգուրները: Նրանց դեմքերը նմանօրինակ են: Ձեռքերն ու ոտերը շատ բարակ են, վերջավորությունները՝ սիմետրիկ, ներքևի շարքում 6, վերևում՝ 5 հոգի: Երեսների, մարմինների, ոտքերի և ձեռքերի մակերեսները հարթ են, իսկ մազերն ու հագուստը՝ փորագրված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  փայտ, էպոնիտ Բարձրություն (սմ)՝  36 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4712/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-7