Դեկորատիվ սուր՝ արձանիկով

Դեկորատիվ սուր՝ արձանիկով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրը երկար ու նեղ շեղբով է, երկար, երկարավուն դաստակով, 2 վերջույթներում ունի փորագիր շեղանկյունազարդ բոլորագոտի: Դաստակը պատվանդան է ծառայում կնոջ արձանիկի համար: Կնոջ մարմինը քանդակված է անհամաչափ՝ գլուխն ավելի մեծ չափերով: Կինը կանգնած է ուղիղ, ձեռքը փորին դրած: Կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները, ստինքները բաց են, պարանոցից մինչև ստինքները ծածկված է լայն մանյակով, որը միանում է երկար քունքազարդերին: Դեմքն ունի հանգիստ արտահայտություն, ուռուցիկ ճակատ, հաստ շուրթեր: Կնոջ մազերն առատ են, հետևամասում՝ հարթ սանրվածքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  ա-90 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/15 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11