Դեկորատիվ սուր՝ արձանիկով

Դեկորատիվ սուր՝ արձանիկով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրը լայն շեղբով է, ունի երկար դաստակ, որը 2 ծայրերում ունի շեղանկյուն փորագրազարդերով բոլորագոտի: Դաստակը պատվանդան է ծառայում զինվորի արձանիկի համար: Զինվորը քանդակված է անհամաչափ: Դեմքն ունի հանգիստ արտահայտություն, փակ կոպերով, հաստ շուրթերով, ուռուցիկ այտերով ու արտահայտված ճակատով է: Զինվորը կանգնած է ուղիղ, աջ ոտքի քիչ առաջ, աջ ձեռքով բռնել է նիզակը, ձախով՝ վահանը: Զինվորը կիսամերկ է. հագուստը ծածկում է աջ ուսից մինչև ձախ ծունկը: Կուրծքը զարդարված է եռանկյունաձև մանյակով, որին ուսերի վրա միանում են երկար քունքակախիկները: Երկարավուն դեմքն ունի մռայլ արտահայտություն, մազերն հավաքված են և կապված հետևամասում: Լայն ճակատի վրա իջնում է երկարավուն մազափունջը: Ամբողջությամբ ներկված է սև ներկով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  բ-91 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/15 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11