Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրը լայն շեղբով է, ունի երկարավուն դաստակ՝ հատած կոնի նման, որը պատվանդան է ծառայում կնոջ արձանիկի համար: Կինը ծնկաչոք է՝ հենված ձվաձև պատվանդանին: Դաստակներով հենված է կոնքին, իսկ 2 ձեռքով բռնել է արգասավորությունը խորհրդանշող ֆալլոսը: Կինը կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները: Խոշոր ստինքները բաց են: Պարանոցը զարդարված է լայն մանյակով, որը ուսերի մոտ միանում է երկար քունքազարդներին: Դեմքի արտահայտությունը հանգիստ է, այտերն ու ճակատը՝ քիչ ուռուցիկ, շուրթերը՝ հաստ, քիթը՝ լայն: Սուրն ամբողջությամբ ներկված է սև: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  ա-96 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/16 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11