Դեկորատիվ քանդակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ Բնօրինակի անվանում՝  «Փղիկ» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր, միակտոր փայտից քանդակված արձանիկը ունի երկար ու ծայրում՝ կլորացող կնճիթ, ոսկորից պատրաստված և վերադիր ամրացված ժանիքներ, լայն ու տափակ ականջներ, շեղանկյունաձև աչքեր, լայն ու ակոսավոր ճակատ, քառակող ոտքեր: Ամբողջ մակերեսը փայլեցված է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  կարմիր փայտ, ոսկոր Բարձրություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10