Դեղին ծաղիկներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն, անորոշ մոխրադարչնագույն մակերեսի վրա ցածրանիստ կավե մոխրագույն, կապտա- կանաչ փոքր անոթ է, բարձր բռնակով և լայն վզով, որի մեջ դրված է ճոխ ծաղկեփունջ՝ խոշոր դեղին, շագանակագույն և մոխրագույն մանուշակագույն բծերով նկարված ծաղիկներ են մի քանի մոխրագույն, կապտամանուշակագույն երեքնուկի ցողուններով, ներքևում, ձախից, փոքր կապտամոխրագույն ծաղիկ է, որոնք շրջապատված են ձարխոտաձև կապտականաչվուն տերևներով: Հետին պալանում՝ նեյտրալ, կապտամոխրագույն, դարչնագույն ֆոնը, ինչպես և կոմպոզիցիան նկարված է լայն , ազատ վրձնահարվածներով: Հեղինակ՝  Մարտիրոս Սերգեյի Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-154