Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմակը սև ներկված ծանր փայտից է պատրաստված: Դեմքը երկարավուն է, հանգիտ արտահայտությամբ, հաստ շուրթերով, փոքր քթով, նշաձև աչքերով, որոնց ներքևի մասը ճեղքով է, լայն ճակատվ: Գլխին դրված է բրգաձև գլխարկ՝ երեք ուղղահայաց ակոսներով զարդարված փոքր փորագիր քառակուսիներով: Դիմակը հենված է աստիճանաձև պատվանդանի վրա: Հակառակ կողմից պատվանդանը վերևից մինչև ճակատի կեսը հարթ է, իսկ մնացած մասը՝ դեմքի մասը, փորագրված է: Պատվանդանը հարթ մասի կենտրոնում ունի փորվածք՝ ամրացնելու համար: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  40 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11