Դիմակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմակը լայն է, ծնոտն արտահայտված չէ, շուրթերը դուրս ցցված են, բերանը լայն, քիթը՝ փոքր, աչքերի տեղերը նեղ ու երկարավուն ճեղքեր են արված, որոնց վերին և ներքին մասերը զարդարված են եռաշարք մանր ու փոքր քառակուսիներով: Ճակատը նեղ է, գանգուր մազերն արտահայտված են մատնեհարներով: Մազերի վրա վերադիր եղանակով ամրացված է տղամարդու փոքր դեմք՝ կիսափակ կոպերով, փորագրված փոքր քառակուսիներով: Հիմնական դեմքից անջատվում է կլոր անցքով, որի երկու կողմերում երկարավուն ճեղքեր են արված՝ մեծ դեմքի վերին մասում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նիգերիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 ական թթ. Նյութը՝  փայտ Լայնություն (սմ)՝  25 Երկարություն (սմ)՝  38 Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5917/12 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-14