Դիպլոմ № 2 ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկրի՝ շնորհված Ա.Խաչատրյանին «Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա» ստեղծագործության համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Դիպլոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դիպլոմի միջնամասում ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին կից գրականության և արվեստի ոլորտի պետական մրցանակների հանձնաժողովի կնիքն է: Տեքստը երկու լեզվով է՝ հայերեն և ռուսերեն: Առաջին էջին դրոշմված է ՀԽՍՀ զինանշանը: Դիպլոմի կազմը մոխրագույն դերմատինից է, վրան դրոշմված է «ՀԽՍՀ Պետական մրցանակի դիպլոմ»: Ստորագրված է ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին կից գրականության և արվեստի ոլորտի պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ՝ Ստ. Զորյանի և ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին կից գրականության և արվեստի ոլորտի պետական մրցանակների հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Մ.Շատիրյանի կողմից. 29 նոյեմբերի 1965 թ.: Նյութը՝  թուղթ, դերմատին Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965թ. Չափս՝  16,8 x 12սմ Էջ՝  2 Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  385/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 171/1