Դիպլոմ ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի՝ շնորհված Ա.Խաչատրյանին 1962 թվականին «Ստալինինգրադյան ճակատամարտ» երկմասանի ֆիլմի երաժշտության համար: Ա.Խաչատրյանը ստացել է Ստալինյան մրցանակ 1950 թվականին, որը 1962 թվականին վերանվանվել է Պետական:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմը № 0965 տրված է առաջին կարգի ոսկե մեդալի № 1465 հետ Ա.Խաչատրյանին 1962 թվականի հուլիսի 16-ին «Ստալինինգրադյան ճակատամարտ» երկմասանի ֆիլմի երաժշտության համար: Ա.Խաչատրյանը ստացել է Ստալինյան մրցանակ 1950 թվականին, որը 1962 թվականին վերանվանվել է Պետական: Ստորագրված է ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի արվեստի և գրականության բնագավառի Լենինյան և Պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ Ն.Տիխոնովի և քարտուղար Ի.Վասիլևի կողմից: Դիպլոմի ներքևում կոմիտեի կնիքն է: կազմը շագանակագույն դերմատինից է, որի վրա գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմ»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 թ. Նյութը՝  թուղթ, դերմատին Չափս՝  16,6 x11,8 սմ թերթ՝  2 Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  380/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 166/1