Դոմինո 1978

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բազմաֆիգուր հորինվածք: Իրար կպած երկհարկանի տների ֆոնին` բակում, փոքրիկ սեղանի շուրջ խմբված տղամարդկանց պատկեր: Փոքրիկ քառակուսի սեղանի աջ և ձախ կողմում կիսադեմով նստած տղամարդիկ, ձեռքերում` խաղաքարեր, սեղանին` դոմինոյի շարվածք: Նրանց կողքին ևս երկու նստած տղամարդ, մեկը դիմահայց, մյուսը` ¾ դիրքով նստած, գլխավերևում` կանգնած խաղին հետևող չորս տղամարդ: Ձախից մեկը` կիսադեմով ակնոցներով, մյուսները դիմահայաց, մեկի բերանում` ծխամորճ: Բոլոր տղամարդիկ բեղերով, հինգը` գլխարկով: Հեռվում` բաց դարպասի շեմին, փոքրիկ տղա` գնդակը ձեռքին: Կողքին բարակ բարձր ծառ: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  32x34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/60