Դրոշմակ՝ պուանսոն

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի քառակող՝ լայնակի կտրվածքում՝ քառակուսի, կենտրոնական մասում քիչ ուռուցիկ, ձողաձև իրան. անկյունները ներքևի մասում քիչ տաշված են: Աշխատող՝ դրոշմող մասին ստանալիք զարդի զանգվածեղ մոդելն է՝ եռաթերթ ծաղիկ՝ ցողունով: Թերթիկները նման են սրտիկների, որոնք կենտրոնում ունեն մեկական կետիկներ: Մի կողին, իրանի կենտրոնական մասում կա համարանիշ «8»: Երկարություն (սմ)՝  8.4, դրոշմող մաս՝ 1.1 Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  զարդամոդել՝ 1.1 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/115 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628