Ե. Չարենցի ծննդյան 110-ամյակի արարողությունը Ե. Չարենցի հուշահամալիրի մոտ եւ ՉՏԹ ում

Ե. Չարենցի ծննդյան 110-ամյակի արարողությունը Ե. Չարենցի հուշահամալիրի մոտ եւ ՉՏԹ ում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  DVD սկավառակ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հուշահամալիրում արարողությունն սկսվում է երգահան Արա Գեւորգյանի երաժշտության ուղեկցությամբ, այնուհետեւ հնչում է «Ես իմ անուշ Հայաստանի....» հիմնը /խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Տ. Մանսուրյանի/: Ուսանողներն արտասանում են Ե. Չարենցի ստեղծագործություններից, մասնակիցները ծաղիկներ են դնում Ե. Չարենցի համալիրին, ելույթ են ունենում ՀԳՄ նախագահ Լ. Անանյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կ. Արեյանը, Ան. Չարենցը, ՉՏԹ տնօրեն Լ.Հակոբյանը, ՀԳԱ գրակ. ինստիտուտի տնօրեն Ա. Եղիազարյանը չարենցագետ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծներ Ա. Սահակյանը, Ա. Պարսամյանը,Գագիկ Դավթյանը, դերասան Ա. Գասպարյանը, պետհամյալսարանի ուսանողները: ՉՏԹ-ում ` տնօրեն Լ. Հակոբյանի խոսքից հետո Ե. Չարենցի թոռները` Հասմիկը եւ Արմենը հյուրերին հրավիրում են իրենց տուն` մասնակցելու կազմակերպված հանդիսությանը, ուր 1-ին անգամ սկսնակ երգիչ Հայկ Գասպարովը կատարում է Հասմիկ Չարենցի խոսքերով, երաժշտ. Արարատ Երանոսյանի գրած երգը: Վերջում ելույթ է ունենում դերասան Ռուբեն Կարապետյանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7762