Եզդի ընտանիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է եզդի Լիլոյան Շաոի ընտանիքը՝ մոր, ռուս կնոջ և երեխաների հետ: Կանայք նստած են՝ ծնկներին մեկական տղա երեխա: Մայրը ազգային տարազով է, կրծքին մեդալով: Ետևում Շաոն՝ զինվորական համազգեստով: Ետին պլանում երևում է մահճակալը, գորգը՝ սև շրջանակով լուսանկարով, պահարանը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ապարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Բարձրություն (սմ)՝  13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2046/26 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-24