Եկեղեցական թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ցածր նստուկով, աննշան գոգավոր հատակով, ուղիղ դեպի վեր աստիճանաբար լայնացող իրանով, հարթ շրթով: Հատակին և շրթեզրին՝ շրջագծեր: Շրթին պարզ փորագրությամբ արձանագրություն է. «ՅԻՇԱՏԱԿ Է ՎԱՌՆԱՅՈՒ Ի ԴՈՒՌՆ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՌՃՂԱ-ԻՆ» /1191=1742թ./: Հատակի կենտրոնում՝ շրջանաձև դրոշմակնիք: Տրամագիծ (սմ)՝  18.5, նստուկը՝ 10.5 Նյութը՝  պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վառնա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1742թ. Լայնություն (սմ)՝  շրթի՝ 2 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/100 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675