«Եղիշե Չարենց.Ուսումնասիրություններ» Ժենյա Քալանթարյան

«Եղիշե Չարենց.Ուսումնասիրություններ» Ժենյա Քալանթարյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Վազգեն Գաբրիելյան Ժողովածուում ընդգրկված են հեղինակի ուսումնասիրությունները, որոնք լուսաբանում են Եղիշե Չարենցի ստեղծագործությունը եվ ավելի ամբողջական դարձնում նրա ընկալումը: Ժ.Քալանթարյանն աչքի առաջ ունեցել է չարենցագիտության այն ձեռքբերումները, որոնք նախորդել են իր գրվածքներին: Գիրքը բացվում է «Որպես սկիզբ» հոդվածով: Ընդգրկում է «Մի քանի նրբերանգներ Չարենցի «հեթանոսականից», «Աթիլլա» պոեմը, «Երկիր Նաիրիի» ժանրը: «Բանաստեղծի դրամատուրգիական որոնումները», «Երեք երգ...»-ից մինչեվ «Նավզիկե», «Ավանդների եվ նորարարության դիալեկտիկան», «Գիրք ճանապարհի» ժողովածուում», «Եղեռնապատում ըստ Ե.Չարենցի», «Չարենցի պոեմների ներժանրային հարցեր», «Ինչպես վկան մեր հին Նարեկացին», «Չարենցյան ինչ-ինչ ազդակներ արդի պոեզիայում» ուսումնասիրությունները: Անվանաթերթին հեղինակի ընծայագիրն է «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին՝ սիրով : 27.12.12 ստորագրություն»: Ներքեվում ՉՏԹ կնիքն է : Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  լամինացված թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 738 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ7961