Եղջերափող

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Եղջերափող Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ազդանշանային խմբին պատկանող նվագարանը պատրաստված է կովի եղջյուրից: Այն կեռ է, քիչ ոլորուն, բերանի մասում փչանցքը նեղ է, իսկ ծայրում՝ աստիճանաբար լայնացող: Եղջյուրը բերանի մասում մուգ է, դեպի ծայրը՝ աստիճանաբար սպիտակ: Եղջյուրը հիմքից քիչ ներքև ունի մի ձայնանցք, որի շնորհիվ կարելի է երկձայն ազդանշաններ արձակել: Եղջյուրը դատարկված, մաքրված է միջուկից և արտաքին մակերեսը՝ փայլեցված: Այն քիչ թեքություն ունի և հարմարեցված է ձեռքում բռնելու համար: Նվագել են մինչև ուշ միջնադար՝ ռազմի կամ որսի ժամանակ ազդանշաններ տալու համար: Վարպետ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  եղջյուր, էբոնիտ Երկարություն (սմ)՝  21 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 5, մունդշտ. նեղ մասը՝ 0.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4228/9 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-104