«Ե.Չարենցի անձնական շախմատի կարմիր և սպիտակ խաղաքարեր (պտուտակավոր) »

«Ե.Չարենցի անձնական շախմատի կարմիր և սպիտակ խաղաքարեր (պտուտակավոր) »

Թեմա՝  Խաղային միջոցներ Ենթաթեմա՝  Խաղամիջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1.Թագավորի -խաղաքար, վերնամասի մի մասը կոտրված է: Միջնամասում նյութը մի փոքր թռած է: 2. Թագուհու -խաղաքար, միջնամասում սոսնձի հետքեր են: Վերնամասի շրջանաձեվ հատվածը մի փոքր թռած է : 3-4. Փղերից մեկի գլխիկը բացակայում է: Երկրորդը բավարար վիճակում է , միայն վերնամասի մեկ «ատամը» կոտրված է: 5. Ձիերից մեկը բացակայում է: Առկա ձիու շրջանաձեվ հատվածում մեկ «ատամը» կոտրված է: 6-7. Առաջին նավակի հենքի մի փոքրիկ հատված թռած է : Միջնամասի շրջանաձեվ հատվածի 3 «ատամ» կոտրված է: Վերնամասի շրջանաձեվ հատվածում 1 «ատամ» բացակայում է: Երկրորդ նավակի միջնամասում 1 ատամ բացակայում է: Վերնամասի 1/3 հատված կոտրված է: 8-15. 8 զինվորներից մեկի վերնամասը բացակայում է; Մյուս 2-ի վերնամասի շրջանաձեվ հատվածի մի փոքր մաս թռած է եվ մեկի միջնամասի նախշերը բացակայում են :16. Թագավորի-խաղաքար, միջնամասի երկար «ատամներից» 2-ը կոտրված են : Վզիկի վերնամասը ամրացված է թելով : Կոտրված է նաեվ վերնամասի 3 ատամները:17. Թագուհու-խաղաքար, երկար ատամներից մեկը բացակայում է: Վզիկը կլորավուն մասին միացող հատվածը սոսնձած է ու ամրացված թելով: 18-19. Փղերից մեկը բավարար վիճակում է, մյուսի միջնամասում մեկ ,ատամ. կոտրված է, 4 «ատամ» բացակայում է, մյուսի , «ատամներից» մեկը մի փոքր թռած է : 22. Նավակներից մեկը բացակայում է, մյուսի միջնամասում մեկ ատամ կոտրված է : Վերնամասում 2 ատամ կոտրված է: Վերեվի շրջանակը անկյունաձեվ կոտրված է 2 հատվածում : 23-30. 8 զինվորներից մեկի վերնամասի շրջանակը մի-փոքր թռած է 2 հատվածում, մյուս 2-ի միջնամասը սոսնձված է : 4 խաղաքարի միջնամսի նախշերը բացակայում են : Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 308 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ7953