Երաժշտության պատմություն: Ձեռնարկ ուսանողների և ինքնուսների համար

Երաժշտության պատմություն: Ձեռնարկ ուսանողների և ինքնուսների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երաժշտութեան պատմութիւն: Ձեռնարկ ուսանողների եւ ինքնուսների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ռիխարդ Ֆուքս. Երաժշտութեան պատմութիւն: Ձեռնարկ ուսանողների եւ ինքնուսների համար. Փոխադրեց գերմաներէնից Սպիրիդոն Մելիքեան. Հրատարակեց Ղ. Յ. Մելքումեան. - Թիֆլիս, 1916, տպարան «Էպօխա», Մուզ. պեր. N8: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ պ. Յովհաննէս Թումանեանին թարգմանչից. 1917 թ. յունիս 10»: Էջ 3-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարներ՝ Մոցարտի, Բրամսի, Հայդնի և այլ մեծ կոմպոզիտորների: Գրքի վերջում՝ «Հավելվածում» (էջեր 139-144), տպագրված է Հայ երաժշտության պատմությունը: Կռնակի հատվածը մաշված է, գիրքը մասամբ մասնատված է: Հեղինակ՝  Ֆուքս, Ռիխարդ Թարգմանիչ՝  Մելիքյան Սպիրիդոն Էջ՝  144 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  23,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/630