Երգերի գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն՝ ամբողջական, կոշտ, եզրով, բաց մոխրագույն: Կազմը ձևավորված է բաց և մուգ մոխրագույն մանր վանդակներով, որի վրա 7.2x3.6 չափի կապույտ ուղղանկյան մեջ, բաց մոխրագույն գլխատառերով տպված են հեղինակի անունն ու գրքի վերնագիրը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն: Ճակատանկարով՝ Սուրեն Վահունու լուսանկարը: Ֆորզացը գունավոր, դեկորատիվ ձևավորումով՝ դեղնավուն շեղանկյունների մեջ մանուշակագույն եզրագծերով ծաղկի թերթիկներ: Հեղինակ՝  Սուրեն Վահունի Էջ՝  128 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ. Չափս՝  12,7x18 Նկարիչ-Ձևավորող՝  Հովհ. Շավարշ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3561