«Երեկոյան Երեվան»-123  /8988/«Անհանգիստ դարի անհանգիստ պոետը»

«Երեկոյան Երեվան»-123 /8988/«Անհանգիստ դարի անհանգիստ պոետը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արմենպրեսի հաղորդումը վերաբերում է Հայկ. ՍՍՀ գիտությունների ակադեմիայի, Երեվանի պետ համալսարանի, ՀԳՄ համատեղ կազմակերպած գիտական նստաշրջանին` նվիրված Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին: Նստաշրջանը ներծական խոսքով բացել է ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ ակադեմիկոս Վ. Համբարձումյանը, նշել`... Չարենցին սնել է մեծ ժողովրդի անմար ոգին, ինչպես նաեվ ռուս ու համաշխարհային մշակույթը: Շատ հետազոտություններ են նվիրվել Չարենցի ժառանգությանը, բայց այդ թեման ամենեվին էլ սպառված չէ: Չարենցի մահից անցել է կես դար, բայց նրա «անխորտակ ու մեծ ոգին» ապրում է մեր մեջ,- ավարտում է ելույթը Վ.Հ. Ե. Չարենցի, նրա վերջին ստեղծագործությունների մասին ջերմ խոսք է ասել ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Վ. Դավթյանը: Բանասիրական գիտ. դոկտոր Ալմաստ Զաքարյաննը զեկուցման համար ընտրել է Չարենց-Լեվոն Շանթ գրական առնչությունները թեման: Չարենցի դստեր, բանասիր. գիտ. թեկնածու ՀԳՄ գրողների միության Մ. Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր Անահիտ Չարենցի զեկուցման թեման էր. «Չարենցի գրքերի հեղինակային օրինակները»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4265 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6513