«Երեկոյան Երեվան»-133 /8998/., թերթի 2., 3.,  էջերում զետեղված նյութերը վերաբերում են Ե.Չարենցի ծնն

«Երեկոյան Երեվան»-133 /8998/., թերթի 2., 3., էջերում զետեղված նյութերը վերաբերում են Ե.Չարենցի ծնն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջերում զետեղված են` ասույթներ Չարենցի մասին, նրա պոեզիայի էջերից, ինչպես նաեվ Գառնիկ Անանյանի «Գալիքի երգիչը», Վլադիմիր Աբաջյանի «Անմահության ուղեկիցը», Ս. Սարգսյանի «Ծնվում են ճիշտ ժամանակին, Դավիթ Գասպարյանի «Նա մարդ էր, պոետ ու քաղաքացի», Գ. Մինասյանի «Չարենցյան տիեզերքը», Վաչե Բագրատունու «Մի մասունք մեծ կյանքից», «Ես նստում էի անմարդ բուլվարում» հոդվածները: ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Վաչե Բագրատունու հուշը վերաբերում է Չարենցի «Քրիզանթեմ» ռոմանսին, որը դերասանը երգել է Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը...» ներկայացման ժամանակ: Պրեմիերայի ժամանակ երգել է ռուսերեն: Ներկայացումը հայերեն էր: Գործողության ավարտից հետո, ետնաբեմում, մոտեցել է Վաչե Բագրատունուն, խնդրել տող առ տող ասել, հանպատրաստի թարգմանել: Այդ թարգմանությունը ոչ մի ժողավածուում տպագրված չէ: հուշագիրը առաջարկել է «Քրիզանթեմ»-ի բառերը: Առաջին էջի վերին եզրի մոտ չտթ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4278 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6526