«Երեկոյան Երեվան»N123(8988)Արմենպրես«Անհանգիստ դարի անհանգիստ պոետը»(գիտ.նստաշրջ.` նվ. Չ-ի ծննդ.90.)

«Երեկոյան Երեվան»N123(8988)Արմենպրես«Անհանգիստ դարի անհանգիստ պոետը»(գիտ.նստաշրջ.` նվ. Չ-ի ծննդ.90.)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արմենպրեսի հաղորդումը վերաբերում է Հայկ. ՍՍՀ գիտությունների ակադեմիայի, Երեվանի պետհամալսարանի, ՀԳՄ համատեղկազմակերպած գիտական նստաշրջանին` նվիրված Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին: Նստաշրջանը ներածական խոսքով բացել է ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ , ակադեմիկոս Վ. Համբարձումյանը, նշել` ..........Չարենցին սնել է մեր ժողովրդի անմար ոգին, ինչպես նաեվ ռուս ու համաշխարհային մշակույթը.....Շատ հետազոտություններ են նվիրվել Չ-ի ժառանգությանը, բայց այդ թեման ամենեվին էլ սպառված չէ: Չ-ի մահից անցել է կես դար, բայց նրա անխորտակ ու մեծ ոգին ապրում է մեր մեջ,- ավարտում է ելույթը Վ. Հ.: Ե. Չ-ի, նրա վերջին ստեղծագործությունների մասին ջերմ խոսք է ասել ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Վ. Դավթյանը: Բանասիրական գիտությունների դոկտոր Ալմաստ Զաքարյանը զեկուցման համար ընտրել է Չարենց-Լեվոն Շանթ գրական առնչությունները թեման: Չարենցի դստեր, բան. գիտթեկնածու, ՀԳՄ գրողների միության Մ. Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր Անահիտ Չարենցի զեկուցման թեման էր. «Չարենցի գրքերի հեղինակային օրինակները»: Մեծ հետաքրքրությամբ լսվել են նաեվ Ռ. Իշխանյանի, Վ. Գաբրիելյանի, բան. գիտ. դոկտորներ Գասպարյանի, Գ. Անանյանի, բանգիտթեկնածուներ Ա. Եղիազարյանի, Ա. Բոդոսյանի, Ժ. Քալանթարյանի,երիտասարդ գիտաշխատող Ա. Ալեքսանյանի զեկուցումները, Գ. Էմինի ելույթը: Նստաշրջանի աշխատանքն ամփոփել է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրակ. ինստիտուտի դիրեկտոր, ԳԱ իսկական անդամ Է. Ջրբաշյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4265 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6513