«Երեկոյան Երեւան»-67 /7132/., «84 տարի անց»

«Երեկոյան Երեւան»-67 /7132/., «84 տարի անց»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Հանդիսություն» խորագրի ներքո Ս. Դավթյան գրում է, որ բանաստեղծի ծննդյան օրը` մարտի 13-ին Ե. Չարենցի տուն-թանգարան է այցելել գրողների մի խումբ, ծանոթացել են մեծ բանաստեղծի ձեռագրերին, անձնական իրերին, ցուցանմուշներին, գրասեղանին, որի առջեւ իր հանճարեղ ստեղծագործություններն է հղացել գրողը: Չարենցի ծննդյան 84-ամյակին նվիրված ցերեկույթը ներածական խոսքով բացել է ՀՍ ԳԱ վարչության քարտուղար` Ս. Հարությունյանը, բանաստեղծ Լ. Դուրյանը կարդացել է Չարենցին նվիված իր բանաստեղծությունը: Ելույթ է ունեցել բանասիրական գիտությունների թեկնածու Դ. Գասպարյանը, խոսել է բանաստեղծի ստեղծագործության առանձնահատկությունների մասին: ՀԳՄ-ից Ս. Գալստյանն ասել է, որ բանաստեղծի ծննդյան օրը կնշվի նաեւ Գառնիի Չարենցյան կամարի մոտ: Ցերեկույթում դերասան Ազատ Գասպարյանի կատարմամբ հնչել են Ե. Չարենցի ստեղծագործություններից, դպրոցականները հանդես են եկել ասմունքով: Առաջին էջի վերին ձախ անկյունու ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ս. Դավթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2838 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6313