«Երեկոյան Երևան»   N26       «Գրողի ուղեգիծը»

«Երեկոյան Երևան» N26 «Գրողի ուղեգիծը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Կ. Ա.Ազարյան: 4-րդ էջում գրախոսը ներկայացնում է Չարենցի ստեղծագործական ուղին՝ 1912-1934թթ.:I-ին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ...» տպագրվել է Թիֆլիսի «Պատանի» ալմանախում:Ժամանակակիցների վրա ցնցող տպավորություն է թողել 18-ամյա պոետի «Դանթեական առասպել»-ը: 1920-ին լույս է տեսնում «Ռադիոպոեմները» , ուր Չարենցը ներբողում է ոչ երազատեսիլքային հայրենիքը , այլ՝ իրական Հայաստանը: Ապա անդրադառնում է բանաստեղծական նոր տեքստի գագաթներից մեկը հանդիսացող «Ամենապոեմ»-ին,«Չարենց-նամե»-ին: 1921-ին Չարենցը գրում է «Տաղարան» շարքը: Գրախոսը ներկայացնում է «Ես իմ անուշ ...» տաղը՝ մեծերի գնահատմամբ: 1930-ին Չարենցը տպագրում է «Էպիքական լուսաբաց»-ը, 1934-ին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուն: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2144 637 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5224