«Երեկոյան Երևան» N281    «Չարենցը ինչպես կար»

«Երեկոյան Երևան» N281 «Չարենցը ինչպես կար»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջի հաղորդագրությունը Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոյի մասին է, որը կազմակերպել էին ՀՀ կուլտուրայի տունը և N33 գրադարանը: Մասնակցում էին նաև բազմաթիվ չարենցասերներ: Ելույթ ունեցավ բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցը: Հուշեր պատմեց Ծ.Համբարձումյանը, ով մոր՝ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի հետ, բազմիցս հանդիպել էր բանաստեղծին: Կարդացին բանաստեղծություններ, իսկ կուլտուրայի տան վոկալ-գործիքային նվագախումբը կատարեց երգեր՝ գրված Չարենցի բանաստեղծությունների խոսքերով: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 495 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5074