«Երեկոյան Երևան» N80

«Երեկոյան Երևան» N80

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Փ.Վարդանյանի «Չարենցի հետքերով» հոդվածն է, որտեղ հեղինակն անդրադառնում է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանի՝ Մոսկվայի գրողների, թարգմանիչների, բանաստեղծների հետ հանդիպմանը: Տնօրենի այն հարցին, թե ինչն է գրավում ռուս թարգմանիչներին Չարենց թարգմանելիս, պատասխանը մեկն էր՝ հայ բանաստեղծի մտքի անհունությունն ու հստակությունը, հզոր թռիչքն ու քնարական քնքշությունը: Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Վ.Կիրպոտինը հետաքրքիր մանրամասներ է պատմել Չարենցի հետ իր հանդիպումների մասին: Ալ.Գատովը կանոնավոր նամակագրության մեջ է եղել Չարենցի հետ: Խոսել է Ն.Տիխոնովը, որի հիշողությունները ձայնագրվել են: Տպավորիչ են եղել Ս.Շերվինսկու հիշողությունները: Նա հաճախ է եղել Չարենցի տանը: Միասին գրել ու թարգմանել են: Բոլոր նյութերը հարստացրել են «Չարենցը և ռուս պոետները» ցուցադրությունը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  239 68 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ199