Երջանիկ Հայաստան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  ARMENIA FELIZ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, սպիտակավուն: Շապիկին սևով գրված են գրքի տվյալները: Երկու կողմի դարձերեսներին նույն հեղինակի գրքերի և հրատարակչության թարգմանությունների ցանկ է: Նախանվանաթերթին նախշազարդ շրջանակի մեջ ՀՍՍՌ պետական հիմնի տեքստն է: Անվանաթերթին գրքի տվյալներն են, ճակատանկարը՝ հեղինակի լուսանկարն է: Գրքում զետեղված են մի քանի ներդիր թեմատիկ լուսանկարներ: Դատարկ նախանվանաթերթին ընծայագիր կա: Հեղինակ՝  Օհանյան Արմեն Էջ՝  98 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեխիկո, Մեքսիկա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Չափս՝  14,4x19,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8899