Զարդամոդել-նմուշ՝ մեդալիոն

Զարդամոդել-նմուշ՝ մեդալիոն

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միակտոր է, տափակ, շրջանաձև, եզրերն անկանոն, ստորին երեսը՝ խորդուբորդ: Զարդագոտին կազմված է իրար հաջորդող փռված «V» -աձև էլեմենտներից, որոնց մեջ կան բուսանախշեր հիշեցնող մանրիկ զարդահորինվածքներ և դրանց ծոցերում տեղադրված մանր քառակուսիներից: Առկա է շղթայից կախելու օղակը: Նմուշի կենտրոնը, գրեթե կիսով չափ, լիքն է և շուրջանակի ունի արաբատառ գրություն: Տրամագիծ (սմ)՝  4 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Նյութը՝  գիպս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/187 Բաժնեհաշվառանիշ՝  Ակ-2-628