Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Բեմական հանդերձանք, աքսեսուարներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Զգեստ բեմական կարված յասամանագույն մետաքսյա կտորից: Կիսաշրջազգեստը շատ լայն է՝ մեջքը շարով հավաքված: Թևերը երկտակ են: Առաջամասում ունի գոտկատեղից ամրացված զույգ վարդագույն թավշյա գոգնոցիկներ՝ զարդանախշված «փայլերով»: Կրել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի ժողովրդական անսամբլի պարուհի Հովսեփյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թթ.Նյութը՝ Մետաքս, թավիշ, կապրոնԵրկարություն (սմ)՝ 144 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3192-4