Զգեստապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Պահարան (զգեստի, սպասքի, գրքի) Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զգեստապահարան՝ կազմված երկու մասից: Աջակողմյան մասը նախատեսված է հագուստը կախելու համար: Ծածկված է փակ դռնով, որի երեսին փորագրված են բուսական զարդանախշեր: Ձախակողմյան մասը վերևում ունի մշակված ապակիներով դռնակ, ներքևում՝ փակ շարժական դարակներ: Այստեղ նույնպես գլխադիր մասը փորագրված է: Նյութը՝  փայտ (հաճար), լաք, լատոն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, ք. Աշտարակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Չափս՝  212 x 120 x 56 սմ Նվիրատու՝  Նորայր Անդրեյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 177525