Զինվորական գրքույկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Տրված է Ջ. Ն. Ալեքսանյանին: Գրքույկը կանաչ է, որի վրա պատկերված է ՍՍՀՄ-ի զինանշանը և ռուսերեն գրված է «Զինվորական գրքույկ»: 1-ին էջում Ալեքսանյանի լուսանկարն է, ներքևում Զինկոմիսարի ստորագրությունը: Հաջորդ էջում գրված է անուն, ազգանուն, հայրանուն: Գրքույկը տրվել է 07.07.1969թ, կրթությունը բարձրագույն, բժշկական ծառայության փոխգնդապետ, 1942թ, երդում է ընդունել, 1942-1956թթ եղել է զինվորական ծառայության մեջ: 7-րդ էջում նշված է, որ նա ծառայել է Հարավարևմտյան ճակատում 1942-45թթ, կոչումը եղել է գլխավոր բժիշկ: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  10.5x8սմ Էջ՝  7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  573