Զոդալամպ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է բաքից /իրանից/, պոմպից/ բռնակից/ և բոցամուղ-խողովակից /վերնամասից/: Բաքը գլանաձև է, գլուխն ուռուցիկ. այստեղ հեղյուսներով ամրացված է բոցամուղ խողովակը, որն ետևից ունի պլաստմասսե կափույր՝ բոցի կարգավորման համար: Պոմպը, որը միաժամանակ բռնակի դեր է կատարում, իրանին ամրացված է զուգահեռ, մխոցը «T»-աձև է: Պոմպի գլխին կա անգլերեն գրություն՝ «MAX SIEVERT» MADE IN SWDEN», վերնամասում՝ պոմպի և բաքի միացման հատվածում՝ «TYPE 577», կափույրին՝ շուրջանակի՝ «MAX SIEVERT X STOKHOLM X SWEDEN», որի կենտրոնում, ինչպես նաև բաքի գլխին՝ «Original SEVERT» բոցամուղի աջ կողմում՝ «SIEVERT», ներքևի ձախ անկյունում՝ «PARAFFIN., ... FOTOGEN», սրանից ներքև՝ բաքի գլխին՝ «3.0 LITER~5 1/4 PINTS» գրությունները: Բաքի ձախ կողմում՝ ներքևում, կա անգլերեն տասը տողից բաղկացած արձանագրություն. դարձյալ նշված են պատրաստող ընկերությունը, երկիրը և այլն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շվեդիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. I կես Նյութը՝  գործարանային լատուն, երկաթ, պլաստմասսա Երկարություն (սմ)՝  պոմպ՝ 27.5, մխոց՝ 26.5, բոցամուղ՝ 25 Տրամագիծ (սմ)՝  14.5 Բարձրություն (սմ)՝  բաք՝ 23 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/171 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628