‹‹Զորավար Անդրանիկը զինակիցների հետ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Անդրանիկ զորավարն իր գնդի մի խումբ զինվորների հետ: Նրանք դասավորված են չորս շարքով: Վերևից երկրորդ շարքում կանգնածների դեմքերը լավ չեն երևում, 3-րդ շարքը նստած է. նրանց մեջ է նաև Անդրանիկ Օզանյանը՝ ձեռքը թրի վրա դրած: Նա նստած է 2 հոգևորականի միջև, 4-րդ շարքը, ներքևից՝ 1-ինը, ծալապատիկ մեկնվել են գետնին: Երկրորդ շարքում՝ ձախից Երրորդը, Սարդարապատի ճակատամարտի մասնակից, հին ֆիդայի Զորիկ Մամիկոնյանն է /Արխա Զորիկը/, որը 1904թ.-ից մասնակցել է ազատագրական կռիվներին Աղբյուր Սերոբի խմբում: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.3 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916թ. Բարձրություն (սմ)՝  8.5 Նվիրատու՝  Ռազմիկ Մամիկոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4111/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-279