‹‹Զորավար Անդրանիկի հարսանիքը››

‹‹Զորավար Անդրանիկի հարսանիքը››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված Է Անդրանիկ զորավարը՝ զինվորական համազգեստով, կողքին կինն է՝ հարսանեկան զգեստով: Լուսանկարում աջից երրորդը՝ Արմենակ Սալմասլյանն է, աջից չորրորդը՝ Մշեցի Եղիշե քահանան՝ հոգևորականի հագուստով:Շարքի առջևում նստած է Վռամշապուհ Ծ.վրդ. Քիպադյանը՝ հոգևորականի հագուստով: Աջ անկյունում կանգնած է փոքրիկ երեխա: Ձախից առաջինը՝ Արամ Անտոնյանն է, երրորդը՝ Արշակ Չոպանյանը, հինգերորդը՝ Գրիգոր Սնապյանը, վեցերորդը՝ տիկին Գափտմանյանը, ութերորդը՝ Պողոս Նուպարը: Լուսանկարի աջ անկյունում ֆրանսերեն տառերով գրված է Փարիզ, ներքևում գրված է. ‹‹ՆՈՐԱՊՍԱԿ ՏԷՐ ԵԻ ՏԻԿԻՆ ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿ››: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  13 Նվիրատու՝  Գևորգ Մարտիրոսի Ալավերդյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4319/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-297