Ընտանեկան խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է կին իր թոռների հետ: Կինը ավանդական հագուստով է: Գլխին կրում է ճակատնոց, արծաթյա զարդեր /փուշեր/, բերանը ծածկված է քթկալով, գլխին գցված է երկար բրդյա շալ, որի տակից դրված է շրջանաձև կոտիկը: Մեջքին կապել է արծաթյա գոտի-թոխկա: Գոգնոցը քառանկյունաձև է՝ գծավոր կտորից: Կնոջ կողքին կանգնած է տղա թոռը՝ վերնաշապիկով և տաբատով, նրանից առաջ կանգնած է աղջնակ՝ փոռավոր զգեստով և տափակ ներբաններով ոտնամաններով: Երեխաների ձեռքերում ծաղկեփնջեր կան: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  8.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Սիսիան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964թ. Բարձրություն (սմ)՝  12.4 Նվիրատու՝  Վոլոդյա Մամիկոնի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6140/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-395