Ընտիր պատմվածքներ երիտասարդության համար: Հտ.2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Erzählungen für die Jugend Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝բաղկացուցիչ, ստվարաթուղթ, կողը՝ կապույտ գործվածք: Առջևի կապույտ կազմին պատկերված են նիզակ հիշեցնող յոթ հորիզոնական արծաթագույն զարդանախշեր, որոնց վրա՝ բուսական մեծ զարդանախշի վերին պսակաձև մասում և կողի նմանատիպ զարդանախշի մեջ, սևով դաջված են գրքի տվյալները: Հետևի կազմի կենտրոնում հրատարակչության սկզբնատառերն են՝ գեղագիր: Ֆորզացը սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Ճակատանկարը՝ թեմատիկ ծովապատկեր և պաշտպանիչ ծխախոտաթուղթ: Գրքում առկա են 16 թեմատիկ նկարազարդումներ: Հեղինակ՝  Հոֆման Ֆրանց Էջ՝  368 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12,9x19,3 Նկարիչ-Ձևավորող՝  Ֆ. Բերգեն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8430