Թաղիք /Քեչա/

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն,երկայնաձիգ,մուգ և բաց գույնի բրդի համադրությամբ:Կողքերից եռաշերտ,գլուխներից երկշերտ:Շրջագոտու մեջ արված են իրար ձուլված երեք վարդակների ելուստավոր շրջան:Կենտրոնի վարդակում աստղանախշ է,մյուս երկուսում՝ իրար խաչված գծեր:Գրված է «15.II.60 թ.մ.ս.»:Աջ և ձախ, վեր ու վար գլուխներում զույգ եռանկյուններն են:Հակառակ երեսը սպիտակ գույն է:Ամբողջական: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ.Կարմիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 թ. Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  280 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2791 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1858