Թանաքաման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Գրելու-ընթերցելու, տպագրելու պարագաներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Թանաքաման Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թանաքաման պատվանդանով: Պատվանդանը քառակուսի է, փոքրիկ ոտքերով, երկու բռնակով, կենտրոնում ունի թանաքամանը դնելու, եզրի վրա՝ գրիչը դնելու հարմարություններ: Թանաքամանը քառակող է, կենտրոնում ունի թանաքը լցնելու համար արված գլանաձև փոս, թանաքամանի կափարիչը և պատվանդանի եզրերը պղնձյա են: Պատկանել է Վահան Տեր-Առաքելյանին: Նյութը՝  ապակի, պղինձ Հայտնաբերման վայրը՝  ք. Երևան Չափս՝  2սմx14.5սմ x17սմ, 5սմ x 3սմ x 7.5սմ Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  914