Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև է՝ բամբակյա կտորից՝ զիգզագաձև եզրերով: Եզրերը ծալված թելքաշ են արված, ամրացված է նեղ ժանյակ: Ներքևի մի անկյունում թելքաշով արված քառակուսի է, որի մեջ ասեղնագործված է քառաթերթ ծաղկանախշ: Դեպի ներս՝ թելքաշով արված զիգզագաձև զարդագիծ է, որի անկյունների մոտ հարթակարով ասեղնագործված փոքրիկ շեղանկյուններ են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթապ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  26 Երկարություն (սմ)՝  26 Նվիրատու՝  Ալիսա Պապոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7867/8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3752