Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է կանաչավուն, ուղղանկյունաձև բամբակյա կտորից: Եզրերին ամրացված է զիգզագաձև եզրերով ասեղնագործ ժանյակ՝ գործվածէ մետաքսյա սպիտակ թելով: Այն կազմված է ալիքաձև եզրեր ունեցող կլորավուն վարդյակներից, որոնք հիշեցնում են ոճավորված ծաղկանախշեր: Յուրաքանչյուր երկու վարդյակի մեջտեղից ամրացված է մեկական նույնատիպ կլորավուն վարդյակ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին քառորդ Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  31 Երկարություն (սմ)՝  34 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/11 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/11