Թելափունջ՝ ֆեսի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է մետաղյա զանգականման սեղմակից և նրա մեջ հավաքված մետաքսյա թելափնջից: Սեղմակը պատրաստված է բուսական զարդանախշերով, ծաղիկներով, որոնց վրա ընդելուզված է 6 ակ: Սեղմակի ծայրին մետաղյա ձողիկներից կազմված գոտի է, որի միջոցով միանում է գլխարկին ամրացվող վարդակաձև զարդին: Վերջինիս վրա նույնպես մետաղյա ծաղկաշրջանակներ են՝ հարդարված 4 ակով: Նյութը՝  մետաղ, մետաքս, ակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջավախք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Երկարություն (սմ)՝  56 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  155/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-102