Թեյնիկներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թեյնիկ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  642 Սպիտակ, ուռուցիկ իրանով, երկար, բաց շագանակագույն, ոսկեգույն գծանախշերով ծորակով, երկու բարակ շագանակագույն, ոսկեգույն գծանախշված կանթի համար նախատեսված բռնակներով, սպիտակ, ոսկեգույն բռնակով, կափարիչով թեյնիկ. իրանին՝ մեկ կողմից՝ տնակով բնապատկեր, մյուս կողմից՝ բազմագույն ծաղիկներով շրջապատված թռչուն: 643 Սպիտակ, ութանիստ իրանով, կարճ ծորակով, կանթի համար նախատեսված երկու փոքրիկ քառանկյուն ելուստներով, սպիտակ կափարիչով թեյնիկ. իրանին վեց նիստերի վրա՝ սեւ քառանկյուն մեդալիոնների մեջ՝ ծաղկանախշեր, հատակին գործարանային մակնիշ: 644 Ներսից եւ դրսից վերին մասը մուգ շագանակագույն լաքապատ, դրսից ստորին մասը՝ կաթնագույն լաքապատ, գլանաձեւ իրանով երկգույն մեկ կանթով եւ մեկ ծորակով, կափարիչով թեյնիկ. թեյնիկի փորին նկարած թռչունի թեւերի տակ ժապավենի վրա գրություն՝ OUR RICHTS AND OUR LIBERTIES, հատակին՝ դրսից՝ JAPAN: 645 Սպիտակ ուռուցիկ փորով, երկար քթով, ձեւավոր բռնակով, կափարիչով թեյնիկ: Կափարիչի եզրը վնասված է, կափարիչի բռնակը եւ թեյնիկի բռնակը կապված են պողպատյա բարակ լարով, կափարիչի բռնակի վրա անցկացված է սպիտակ կլոր պլաստմասա: 646 Մուգ շագանակագույն, ուռուցիկ փորով, երկար քթով ձեւավոր բռնակով, առանց կափարիչի թեյնիկ՝ հատակին մակնիշ՝ R90 MADE IN GDR: 647 Չորս նեղ, երկու լայն եւ երկու միջին լայնության սպիտակ նիստերով, ուղիղ հատակով, երկնագույն ֆոնի վրա կապույտով նախշազարդված կարճ ծորակով, մեկ կանթով, կապույտ, փոքրիկ ելուստանման բռնակով կափարիչով թեյնիկ. մեծ եւ միջին մեծության նիստերին կապույտով արված բնության տեսարաններ, նեղերին՝ ծաղկանախշեր: 648 Մետաղե, ուղիղ հատակով, երկար ծորակով, կափարիչով, ձեւավոր, կենտրոնում սեւ փայտով պատած կանթով թեյնիկ: 649 Ուռուցիկ, սպիտակ ֆոնի վրա կապույտով արված բնության տեսարաններով իրանով կարճ ծորակով, կապույտ նախշազարդված կափարիչով, իրանին երկու փոքրիկ ճենապակե կանթերից մետաղե օղակներով ամրացված բամբուկե կանթով թեյնիկ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  642,643,644,645,646,647,648,649