Թերթ «Ավանգարդ»-132., «Ողբերգական Չարենց»

Թերթ «Ավանգարդ»-132., «Ողբերգական Չարենց»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համանուն գրքից տպագրած այս հատվածում նշվում է, որ 1936 թ. ավեի ուժգնացած քաղաքական հալածանքների ծանրագույն օրերին Չարենցը մեկուսացված կյանք էր վարում: Տանն էր, հիմնականում անկողնում պառկած, թուղթն ու գրիչը ձեռքին: Խանջյանի մահից հետո ձախողվում է Չարենցի արտասահման մեկնումը: Նշվում է 1917-1955 թթ. զոհվել է 70 մլն մարդ, որը վկայում է Ստալինի չհագեցող արյան ծարավի մասին: 1937 սկսվում է մահվան մի նոր շարժում ` սեւ ցուցակների մեջ ներկով նոր անուններ ու նոր խմբավորումներ: Կուտակվում են «նացիոնալիստական» հանցանքների վկայությունները, որոնք այլեւս անհնար էր մոռանալ: Բանակռվի հիմքում եւս ընկած էր նախկին ասոցացիայի եւ «Նոեմբերի» բախումը: Նախկին գրական-գեղարվեստական վեճը հանգում է գաղափարական -քաղաքական մեղադրանքնեի, որը ավելի է սրվում Ամատունու մի զեկուցումից հետո, ուր նա Բակունցից հետո թիրախ է ընտրում Չարենցին եւ այլոց: Չարենցի ողբեգության վերջին օրերին Ա. Ոսկերչյանն իր հերթին վերջին հարվածներն է հասցնում Չարենցին` «Մ.Արմենի, Չարենցի եւ հարակից հարցերի մասին» հոդվածին անդրադառնալով: Կյանքից հեռացած գրողներին 1936-1940թթ., որքան էլ դա արտառոց լինի եկան փոխարինելու աշուղները` խոսքի իսկական իմաստով: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, նոյեմբերի 17 Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրջոնիկիձեի պող. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4554 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6820